Գավառում ընթանում են վեց փողոցների լուսավորության ցանցի աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

Գավառ քաղաքի վեց փողոցներում այս տարվա հուլիսի կեսերից մեկնարկել եւ ընթանում են լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Լուսավորության ցանցը կառուցվում է Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան Եղբայրների, Կահիրեի, Գրիգոր Նարեկացու փողոցներում եւ Ազատության փողոց 2-րդ նրբանցքում:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը  կամ 11միլիոն 580 հազար  դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 7 միլիոն 720 հազար  դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Աշխատանքներն իրականացնում է «ԷՆՔԱՂՇԻՆ» ՍՊԸ-ն:

«Այս փողոցների վրա են գտնվում  համայնքային, պետական կազմակերպություններ եւ շուրջ 1300 առանձնատներ, որոնցում բնակվում են շուրջ 4500 մարդ: Տեղադրվում են լուսասյուներ եւ  171 լեդ լուսատուններ:Օգոստոսի 25-ի դրությամբ շինարարությունն ավարտվել է ավելի քան վաթսուն տոկոսով: Ծրագիրն ավարտի կհասցվի 15-20 օրից: Շինարարության ավարտից հետո կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուսավորված եւ անվտանգ փողոցներ»,-ներկայացրել են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից:

--00--ԱՀ