Անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

․

4-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 24-ին անցկացվել են նորակոչիկ զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։

ՊՆ-ն հայտնում է, որ պարապմունքների նպատակն է բարձրացնել նորակոչիկների ֆիզիկական պատրաստվածությունն ու ծանոթացնել զինվորական ծառայության առանձնահատկություններին:

Նորակոչիկները նաև հրահանգավորվել են զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների  վերաբերյալ։

--00--ԱՀ