Կոմայում գտնվող Նավալնիի վիճակի մասին ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը նույնն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

նավալանի

«Ria.ru»-ն, հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը հայտնում է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է:

«Հավանաբար ինքներդ հստակ կարող եք հասկանալ, որ և՛ մեր բժիշկների, և՛ գերմանացիների բժշկական վերլուծությունը լիովին համընկնում է, բայց եզրակացությունները տարբեր են»,-ասել է Պեսկովը:

Օմսկի հիվանդանոցում հենց առաջին ժամերին ռուս բժիշկները հաստատել էին ցածր խոլինէսթերազի մասին, սակայն խոլինէսթերազի մակարդակի նվազման պատճառի մասին բժիշկները դեռ չեն կարողանում պարզել, անալիզները ցույց չեն տալիս կոնկրետ նյութ: 

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին, որին թունավորել էին օդանավակայանում Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս, այս պահին շարունակում է մնալ ստանում բեռլինյան «Charite» հիվանդանոցում, նա դեռ կոմայի մեջ:

--00—ԼՄ