«Մուրացան» հիվանդանոցի բժիշկները 6-ամյա երեխայի բարդ վիրահատություն են կատարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

կլինիկա

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ բարդ վիրահատություն է կատարվել համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության կլինիկայում:

«6-ամյա երեխայի մոտ հեռացվել է ձախ հարականջածամողական շրջանի գոյացություն: Վիրահատությունը կատարվել է պրոֆեսոր Ա.Յու. Պողոսյանի, Ն.Մ. Մկրտչյանի, Ա.Ն. Հովհաննիսյանի կողմից:

Առողջություն բոլոր երեխաներին, «Մուրացան» հիվանդանոցի փոքրիկները համալսարանական բժիշկների ապահով ձեռքերում են»,- գրել է նա:

--00--ԱԹ