Վարչապետ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրության կատարումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին։

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

1. Հաստատել 2017 թվականի հոկտեմբերի 11-ին Սոչիում ստորագրված «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրության կատարումն ապահովող միջոցառումը` համաձայն հավելվածի»։

--00—ԼՄ