Անուն առ անուն կասեմ, կխայտառակվեն, թե նախկին ինչ կոռումպացվածներ կան իրենց շարքերում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորված չի համարում։

Ըստ պաշտոնյայի՝ այն ուղղված է կոնկրետ մի խումբ անձանց դեմ, և դրա ստեղծումը մտրակ է լինելու ընդդիմադիրների համար։ Գևորգ Պետրոսյանն այն անվանում է «արտակարգ դատարան», որի նպատակն այս պահին սեփականության վերաբաշխման գործընթաց անցկացնելն է։

Թեմայի վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավորը խոսել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ