Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

ՊՆ

Օգոստոսի 24-ին 1-ին զորամիավորման ենթական զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Զորամասերի անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան ու զբաղեցրել է նախորոշված շրջանները:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ներկայացրել է մարտական առաջադրանքները, դրանց կատարման ժամանակացույցը և հրահանգավորել է զինծառայողներին:

--00--ԱԹ