Վերջին 1 օրվա ընթացքում դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքներն աճել են. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

կբ

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ դոլարի փոխարժեքն օգոստոսի 24-ին կազմել է 485.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 574.20 դրամ՝ աճելով 1.26 դրամով:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 636.94  դրամ՝ նվազելով 1.68 դրամով:

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.54 դրամ՝ աճելով 0.01 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 418.89 դրամ, ոսկի՝ 30,022.07 դրամ, պլատին՝ 14,041.03 դրամ:

--00—ԼՄ