Գեղարքունիքի մարզպետն արձակուրդ է գնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Գնել Սանոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ:

2. Գնել Սանոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը»,- նշված է որոշման մեջ:

--00--ԱԹ