Բավրայի բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Բավրա

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է ուժեղացված ռեժիմով ծառայությունը։ Այս մասին հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Սահմանային կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ տարածք մուտք գործած բեռնատարների վարորդները։

Ստուգումն իրականացվում է հարցման, վիզուալ զննման, հեռահար ջերմաչափման միջոցով: Կանխարգելիչ նպատակներով ամենօրյա ռեժիմով ջերմաչափվում են նաև մաքսատան բոլոր ծառայությունների աշխատակիցները /ըստ հերթափոխերի/:

ՀՀ ժամանած բեռնատարների վարորդներին բժշկասանիտարական հսկիչ կետում տրամադրվում են դիմակներ:

ՍԲՀԿ-ն պարբերաբար կազմակերպում, իրականացնում և վերահսկում է մաքսատան տարածքի ախտահանման աշխատանքները:

Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում աշխատանքներն իրականացվում են 24 ժամյա գրաֆիկով:

Այստեղ ուժեղացված ռեժիմով աշխատանքները սկսվել են դեռ հունվար ամսից։

--00--ԱԹ