ՀՀ ԱԳՆ-ն ուկրաիներեն շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա տոնը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News  

Ուկրաինա

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուկրաիներենով շնորհավորական գրառում է կատարել Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրառումը տեղադրված է ԱԳՆ «Թվիթերի» միկրոբլոգում:

«Շնորհավորում ենք Ուկրաինային՝ անկախության օրվա կապակցությամբ: Վստահ ենք, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցությունը կամրապնդվի և բազմակողմանիորեն կընդլայնվի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է գրառման մեջ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

-- 00—ՄՀ