Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

կորոնավիրուս

Օգոստոսի 24-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1421 է: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1137 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 7005 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 255 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

--00--ԱԹ