Վարդենիսում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

կորոնավիրուս

Վարդենիս համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։ 

«Խնդրում ենք պահպանել հակահամաճարակային անվտագության բոլոր կանոնները»,- ասված է  համայնքապետարանի հայտարարությունում։ 

Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որոնցից 35991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում:

-- 00—ՄՀ