Գյումրու ինֆեկցիոնում 38 վարակակիր է բուժվում. ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

կորոնավիրուս

Շիրակի մարզում օգոստոսի 23-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, և նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից: Այդ մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ օգոստոսի 23-ի՝ ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9221 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7867 նմուշառման հետազոտություն։

Օգոստոսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 525 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:

Արձանագրվել է մահվան 39 դեպք:

--00—ԼՄ