Ապրել և գործել հռչակագրի ամեն տողն իրագործելու պատասխանատվությամբ. Պապիկյանն ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

սուրեն

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Անկախության հռչակագիր. 30

1990 թ. օգոստոսի 23-ին հայ հասարակական-քաղաքական միտքը շատ կարևոր և վճռական քայլ կատարեց դեպի անկախ պետականության վերականգնում:

12 հոդվածից բաղկացած այս փաստաթուղթը մեր պետության գործունեության և քաղաքացու ապրելակերպի հիմքն է. այն ամրագրեց մեր անկախ ապրելու իրավունքը` վերականգնելով պատմական արդարությունը:

Հռչակագրի փիլիսոփայության հենքը համայն հայության, պետության և քաղաքացու նպատակների միասնությունն է, որը պատգամեց պետականաշինության սկզբունքները գալիք սերունդներին:

Վաղեմություն չճանաչող անկախության հռչակագիրը 30 տարի անց շարունակում է լինել մեզ համար ուղենշային:

Ապրել և գործել հռչակագրի ամեն մի տողն իրագործելու պատասխանատվությամբ` ի շահ մեր պետության, ի բարօրություն մեր հայրենիքի:

Շնորհավորում եմ»,-գրել է Սուրեն Պապիկյանը:

--00—ԼՄ