Բրազիլացի Ալեշանդրե Պատոն հեռացել է ֆուտբոլային ակումբից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

պատո

30-ամյա բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն հայտարարել է այն մասին, որ հեռանում է «Սան Պաուլո» ակումբից:  

Նա շնորհակալություն է հայտնել ակումբին և նշել․

«Ավարտվում է իմ կարիերայի կարևոր փուլերից մեկը։ Ինձ համար պատիվ էր կրել այդ ակումբի մարզաշապիկը»,- թվիթերյան իր էջում գրել է ֆուտբոլիստը։

Ակումբի հետ գործող պայմանագիրը լրանում էր 2022-ի վերջին։

-- 00—ՄՀ