Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին հայտնում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։  Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1396 դեպք:

Ապաքինվել է 4 մարդ և նրանց թիվը կազմում է 1132:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6903 մարդ:

--00—ՄՀ