Հայաստանում աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News  

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 հազար, նախորդ ամսվա 610 հազար 300-ի փոխարեն: Նույն ցուցանիշը 2019 թվականի հուլիսին եղել է շուրջ 607 հազար։

Այսպիսով՝ առողջապահական եւ տնտեսական կարիքների բալանսավորման քաղաքականությունը տալիս է կոնկրետ արդյունք»։

--00—ՄՀ