Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 214 մարդ․ հաստատվել է վարակման 139 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  22,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի 139 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42  616 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 214 մարդ, շարունակում  է  բուժվել  5605-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է  35 907 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս  8 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 850  է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  254-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 193 693  քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը 1494 է: 

--00--ՄՀ