Ստեփանավանի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

․

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օգոստոսի 18-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ստուգել են Ուռուտ գյուղի մի բնակչի` 7 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ վառելափայտը պատկանում է Կուրթան գյուղի 39-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 17-ին Գյուլագարակի անտառպետության պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել էր հաճարենի, երկու ուռենի ու երկու բոխի:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

39-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ