Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

նավթ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ «Fatih» հորատող նավը 2020 թ. հուլիսի 20-ին Սև ծովում հորատումներ է կատարել, որի ընթացքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանը նշել է, որ էներգետիկ պաշարները հայտնաբերվել են միայն Թուրքիայի միջոցներով և ջանքերով, ապա նաև վստահեցրել, որ հայտնաբերված գազը 2023 թ.-ին թուրք ժողովրդին կմատակարարեն։

Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված գազը Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։

--00—ԼՄ