Խոսված էր, որ Սերժը պետք է դուրս գար, և Նիկոլի վրա մատն արդեն դրված էր. Ռուբեն Հախվերդյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Եթե Ռոբերտ Քոչարյանին դատում են, ինչո՞ւ չեն դատում Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև քաղաքական սպանությունների հիմքը հենց դա դրեց: 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

«Եթե չլինեին «Սասնա Ծռերը», չէր լինի նաև Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա իշխանության եկավ ժողովրդական դժգոհության ալիքի վրա, և խոստումներ տվեց, որոնք, կարծեմ, այնքան էլ լավ չեն կատարվում, եթե չասենք՝ առհասարակ չեն կատարվում»,- նշել է Հախվերդյանը, ապա հավելել. «Փաշինյանը քանի՞ հոգու խոստացավ, որ պետք է նստեցնի, որոնք դրսում են, ի՞նչ է, չե՞ն կարող Ինտերպոլով բռնել: Ես ուղղակի զարմացած եմ, կամ ինձ շատ մտածելու տեղիք է տալիս մեր երկրի վարչապետի, և հատկապես, այսպես կոչված, պրեզիդենտի կրավորական կեցվածքը Ամուլսարի հարցում, որովհետև առանց այդ էլ մեր հողն ու ջուրն այնքա՜ն կեղտոտված են»:

Բանախոսն անդրադարձել է նաև հասարակական-քաղաքական այլ կարևոր հարցերի, ինչպես նաև խոսել իր ստեղծագործական գործունեությունից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ