Գողություն Չարենցավանում. անձը բնակարանից հեռախոս էր հափշտակել ու բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Օգոստոսի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկում գողություն է կատարվել: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ, օգտվելով բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, խոհանոցից բջջային հեռախոս էին գողացել:

Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Չարենցավանի 7-րդ թաղամասի 29-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 14-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է կատարածը: Գողոնը հայտնաբերվել է: Հարուցվել է քրեական գործ:

--00--ԱԹ