Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ծննդյան առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Բալասանյան

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրվա առթիվ: 

«Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն է: 

Վեհափառ Տեր, 

Արցախ աշխարհի հավատավոր զավակների և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը՝ ծննդյան կապակցությամբ: Ձեր մարդկային վեհանձնության, բարեգթության, խաղաղասիրության, խորիմաստության ու առաքինության շնորհիվ բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացման և եկեղեցաշինության ասպարեզում:

Մենք լի ենք վճռականությամբ զորակից լինելու Ձեզ և մեր Սուրբ Եկեղեցուն՝ առավել զորացնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը և առաքելությունը մեր ժողովրդի կյանքում:

Թո՛ղ Աստված առողջություն, անսպառ ուժ ու կորով պարգևի Ձեզ՝ նոր իրագործումներով ու շնորհումներով զարդարելու մեր Եկեղեցու առաքելությունն ի շինություն մեր երկրի, և ի մխիթարություն աշխարհասփյուռ մեր ժողովրդի:

Վեհափառ տեր,

Լիահույս եմ, որ Ձեր հետագա գործունեության տարիները ևս առլեցուն կլինեն աստվածահաճո և արդյունաշատ գործերով։ Որդիական խոնարհությամբ մատչիմ համբույր Ձերդ Սուրբ և Օծյալ Աջույն:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զինվորյալ զավակ,
Արցախի հերոս Վ. Բալասանյան»,- գրել է նա:

--00--ԱԹ