Պանամայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Լոռի»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News 

ֆուտբոլիստ

«Լոռին» պայմանագիր է կնքել Պանամայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Մորենո Մանուել Վարգասի հետ։  29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պանամական «Տաուրո», «Կորիլյո», «Սան Ֆրանցիսկո», «Կոստա դել Էստե» թիմերում։

Նրա վերջին ակումբը եղել է պերուական «Սանտոսը»։

Պանամայի ազգային հավաքականում անցկացրել է 9 հանդիպում, որի ընթացքում հասցրել է կրել նաև ավագի թևկապը։

«Տաուրո» թիմի կազմում Վարգասը մասնակցել է նաեւ ԿՈՆԿԱԿԱՖ չեմպիոնների լիգային։

Վարգասի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ 

--00—ՄՀ