Թեժ նստաշրջան. օրակարգ է բերվելու նաև Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

աժ շենք

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 14-ին ԱԺ-ն սկսելու է հերթական նստաշրջանը, որը խոստանում է թեժ լինել․ գարնանային նստաշրջանի ժամանակ կիսատ մնացած, չքննարկված աղմկոտ նախագծեր կան, որոնք կտեղափոխվեն աշնանայինի օրակարգ։

Բացի այդ, ըստ տեղեկությունների, օրակարգ է բերվելու նաև Ստամբուլյան աղմկահարույց կոնվենցիան։ «Իմ քայլը» սեպտեմբերին պատրաստվում է նաև անվստահություն հայտնել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և հասնել հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից նրա հեռացմանը։

Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստերն ավարտվել էին հունիսին, սակայն հուլիսին արտահերթ նիստեր էին լինում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ