Էնֆիաջյանը «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանն առաջարկներ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն եմ ներկայացրել հետևյալ առաջարկները, ըստ որի պետք է նախատեսել անհրաժեշտ դրամական միջոցները
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 19, Վարդաշեն 6-րդ փողոցի 66ա/1 և Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար։
րեբունի վարչական շրջանի Ջրաշեն փողոցում ջրագծերի վերանորոգման և Վարդան Աճեմյան 1-ին նրբանցքի կոյուղատար համակարգի կառուցման համար:
Տավուշի մարզի սահմանապահ Կոթի գյուղի Աքորու մշակութային տան հիմնովին վերանորոգման համար:
Ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների չափը 2021 թվականին բարձրացնելու նպատակով։
Երևան քաղաքի Նուբարաշեն քաղաքային աղբավայրի խնդիրը լուծելու և այն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու համար:
Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի 19/1, Խաղաղ Դոնի 23 և 27, Սարի թաղի 6, 7 շենքերում վերելակների փոփոխման համար:
Շուտով ներկայացնելու եմ նոր առաջարկներ տարբեր ոլորտների հիմնային խնդիրների հետ կապված։ Եթե ունեք առաջարկներ կարող եք դրանք ուղարկել ֆեյսբուքյան իմ էջին կամ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ՝ [email protected]»։

--00—ՄՀ