Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամների դեմ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Բելառուս

Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Իշխանության զավթման» հոդվածով: Պատճառն ընդդիմության կողմից ստեղծված Համակարգող խորհուրդն է: 

Քրեական օրենսգրքի այս հոդվածը պատասխանատվություն է նախատեսում «Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգության խաթարմանը միտված գործողությունների կոչ անելու համար»: Այս հոդվածով նվազագույն պատիժը մինչև 5 տարվա ազատազրկումն է:

--00--ԱԹ