Ձորում խեղդամահ արված աղջկա ինքնությունը հայտնի է. սպանության կասկածյալն Իրանի քաղաքացի է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

խեղդել

Օգոստոսի 17-ին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում, խեղդամահ վիճակում հայտնաբերված երտասարդ աղջկա գործով զարգացումներ կան։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է սպանված աղջկա ինքնությունը, նա Երևանի բնակիչ է, 26 տարեկան։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։ 

Ըստ աղբյուրի՝ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, որը ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում, իսկ հիմա հատել է հայ-իրանական սահմանը։

--00—ԼՄ