Թուրքիայում սպանվել է հանցավոր աշխարհում հայտնի ադրբեջանցի հեղինակությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News  

գող

Թուրքիայում սպանել են Ադրբեջանի հանցավոր խմբերից մեկի պարագլուխ Նադիր Սալիֆովին: Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝  գրել է  Anadolu գործակալությունը: 

Պարբերականի տեղեկացմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել Անթալիայի հյուրանոցներից մեկի ռեստորանում: Հայտնի է դարձել, որ կրակել են հանցավոր աշխարհում հայտնի հեղինակություն Նադիր Սալիֆովի գլխին: Նա իրեն սպանողի հետ ընթրելիս է եղել:

Անթալիայի մայրուղում իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին: 

Աղբյուրը՝ 1lurer.am։

--00—ՄՀ