Չեմ ցանկանում Չինաստանի հետ այժմ առնչություն ունենալ․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News 

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում այժմ գործ ունենալ Չինաստանի հետ, և որ առևտրային գործարքները չեղյալ հայտարարելը հավանական սցենար էր: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

Երեքշաբթի օրը Յումա կատարած այցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին՝ Թրամփը հանդես էր գալիս հայտարարությամբ ՝ կապված կորոնավիրուսի մասով Չինաստանի գործելակերպի վերաբերյալ:

«Ես հիմա չեմ ցանկանում նրանց հետ գործ ունենալ այն ամենից հետո, ինչ նրանք արեցին այս երկրի և աշխարհի հետ: Ես հիմա չեմ ցանկանում խոսել Չինաստանի հետ»:

Նա նաև ասել է, որ իր քաղաքական հակառակորդ, Դեմոկրատական կուսացության նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենը Չինաստանին ամեն ինչ կտա:

«Բայդենը նրանց ամեն ինչ կտա երկու պատճառով: Առաջինը՝ նա խելացի չէ:, երկրորդը՝ թույլ է: Չինաստանը կարող է տիրանալ մեր երկիրը»:

Նշենք, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ԱՄՆ-ում արդեն մեկնարկել են կուսակցական համագումարները:

--00—ՄՀ