Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցը Քոչարյանն է. նա ականապատել է դաշտը. թեժ քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ նախապատրաստվում է իր կամ իր միջոցով իր ղեկավարած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի վերադարձին, և որ նկատելի է՝ նրա հետ աշխատում է լուրջ թիմ, լուրջ քաղտեխնոլոգներ, և ասուլիսի ժամանակ էլ, շատ լավ տիրապետելով ապրիլյան պատերազմի թեմային, նա փորձեց իրեն մաքրել և վերացնել իր անվան հետ կապված բոլոր վատ ասոցիացիաները, ու ինչ որ տեղ դա նրան հաջողվեց: 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

Ըստ քաղաքագետի՝ Սերժ Սարգսյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի վրա շատ մեծ ազդեցություն ունի Ռոբերտ Քոչարյանը: Նա Հայաստանի ամբողջ ընդդիմադիր քաղաքական դաշտն ականապատել է, և գործող իշխանությունից զատ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հենց ինքն էլ հանդիսանում է 3-րդ նախագահի գլխավոր քաղաքական մրցակիցը: Այս համոզմունքն էլ հայտնել է քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:

Բանախոսներն անդրադարձել են նաև Սերժ Սարգսյանի ասուլիսում հնչած մի քանի կարևոր թեմաների ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ