Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

ՊՆ

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը:

 «Միջազգային բանակային խաղեր»-ի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոսոտսի 23-ին: Խաղերն անցացվելու են  Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում: