Իշխանափոխությունից հետո Լուկաշենկոն քրեական պատասխանատվության կկանչվի՞

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան, անդրադառնալով իշխանափոխությունից հետո գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հավանականությանը, հայտարարել է, որ հանցագործություն կատարած որևէ անձ ապահովագրված չէ դրանից:

«Եթե անձը հանցանք է գործել ու նրա մեղքն ապացուցվել է, ապա նա պետք է քրեական պատասխանատվության կանչվի: Սա պիտի գործի բոլորի դեպքում՝ անկախ այն հանգամանքից՝ նախագա՞հ է եղել նա, թե՞ հասարակ քաղաքացի: Եթե որևէ մեկը հանցանք է գործել, նա պիտի պատասխանատվություն կրի»,- ասել է նա:

Բելառուսի օրենսդրությամբ՝ նախագահն անձեռնմխելիությամբ է օժտված:

--00--ԱԹ