Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

վրաստան

Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք վրացական կառավարության հատուկ stopcov.ge կայքից: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 1 351 հաստատված դեպք կա:

Առողջացածների մասին տվյալները դեռ թարմացված չեն. նախորդ տվյալներով վերջիններիս թիվը 1 092 է: Վրաստանի 41 քաղաքացի բուժման համար տեղափոխվել է արտերկիր:

Կորոնավիրուսից Վրաստանում մահացել է 17 մարդ: Կարանտինի ռեժիմում է 7 597 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 249:

 

--00--ԱԹ