Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել հրետակոծումից վնասված Այգեպար համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների մասին:

«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ։ Իսկ ամեն նոր՝ լավ մոռացված հինն է. օրինակ՝ կղմինդրե տանիքներ»,- գրել է վարչապետը։

--0--ԱՀ