Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Մարիեն Հաթինգի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մարիեն Հաթինգի հետ՝ Հայաստանում իր առաքելության մեկնարկի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Մարիեն Հաթինգին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի շրջանակներում համագործակցության առաջմղման հեռանկարների շուրջ:

--0--ԱՀ