Մահացել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իր մահկանացուն է կնքել քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը:

«Մեր սիրելի Ռաֆիկի կորուստը մեծ հարված է թե՛ կուսակցությանը, թե՛ ընտանիքին, թե՛ ընկերներին ու նրան ճանաչողներին: Նա սիրելի ընկեր էր, սիրելի հայր, սիրելի ամուսին, սիրելի պապիկ:

Ի խորոց սրտի ցավակցում ենք մեր ընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ և մեր զորակցությունն ենք հայտնում նրա հարազատներին»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ