Հայաստանը վեր է ածվել մի մեծ շինարարական հրապարակի. Փաշինյանն ամփոփեց այցը Գեղարքունիք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Գեղարքունիքի մարզ կատարած այցն ամփոփել է՝ նշելով, որ տեսել է «հեղափոխության բերքահավաքը»։

«Այն ժամանակ, երբ այս տարածքներով շրջում էինք, խոստումներ էինք տալիս մարդկանց, և այսօր այդ խոստումները կատարվում են։ Գյուղերում, մարզում տեղի են ունենում ճանապարհաշինարարական աշխատանքներ, և, այո՛, սրա համար է տեղի ունեցել հեղափոխությունը, որովհետև այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում»,-ասաց վորչապետը։

Նա ընդգծեց, որ ՀՀ-ն դառնում է մեծ շինարարական հրապարակ և բոլոր հնարավոր ծրագրերը, որ պետք է իրականացնել, արդեն մեկնարկել են։

«Այս ծրագրերը տեսնելով, մարդկանց հետ շփվելով՝ միանշանակ կարող եմ ասել, որ հեղափոխությունը մարդկանց ինքնազգացողությունը փոխել է»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ