Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Պուտին Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս  մասին գրել է Ermenihaber-ը։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին։ Պուտինը և Էրդողանը համաձայնության են եկել Սիրիայի հարցում դիվանագիտական և ռազմական մակարդակում երկխոսությունը շարունակելու շուրջ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք  այլ թեմաներ, այդ թվում՝ զբոսաշրջության, տրանսպորտի, էներգետիկայի, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ 

 --00—ՄՀ