ԵՄ-ն կշարունակի փակ պահել իր սահմանները Թուրքիայի համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ԵՄ

Ինչպես հայտնի է 2020 թվականի հունիսի 30-ին և հուլիսի 1-ին կայացրած որոշումներով Գերմանիան, Եվրոպական միության անդամ մյուս երկրները և Շվեյցարիան հրաժարվել են Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզա տրամադրել և փակել են սահմանները Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Ավելի ուշ հայտարարվել էր, որ օգոստոսին ևս հարցը քննարկման կդրվի և համաճարակային իրավիճակով պայմանավորված հնարավոր է սահմանները բացվեն։

Սահմանների բացման նախնական ամսաթիվ էր նշվել օգոստոսի 31-ը։

Սակայն թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ հավանաբար սահմանները բացելու մասին որոշում չի կայացվի և օգոստոսի 31-ից հետո էլ ԵՄ երկրներն անհասանելի կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար։

 --00—ՄՀ