Արտաշատի պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում խախտումներ չեն հայտնաբերվել

 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

ստուգում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները կիրակի օրը ևս շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել ՀՀ Արարատի մարզում։

Օգոստոսի 16-ին Արտաշատ քաղաքի պատմամշակութային կոթողների, եկեղեցու հարակից տարածքներում հակահամաճարակային անվտանգության կանոնների խախտումներ չեն հայտնաբերվել։

ԲԸՏՄ աշխատանքային խմբերն իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել գործարանային արտադրության եռաշերտ բժշկական դիմակներ՝ վարակից առավել արդյունավետ պաշտպանվելու նպատակով։

--00—ՄՀ