ԲԸՏՄ-ում քննարկվել են Գեղարքունիքի մարզի բնապահպանական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում և հանդիպում է ունեցել ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ:

Հանդիպման ընթացում քննարկվել են կարտարված աշխատանքների արդյունքները, մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրները և դրանց հնարավոր լուծման տարբերակները:

Տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը հանձնարարել է վերահսկողական աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում՝ ապահովելով դրանց արդյունավետությունը:

--00—ՄՀ