Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության stopcov.ge կայքը։։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1336 դեպք:

Ապաքինվել է 1088 մարդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7597 մարդ:

--00—ՄՀ