Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News  

կորոնավիրուս

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ:

Առողջացել է 5 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5 ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7909 փորձանմուշի հետազոտություն:

--00—ՄՀ