Ապամոնտաժվում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի ապօրինի շինությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

շինություն

ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ապօրինի կառույցն ապամոնտաժվում է: 

«Հենց այս պահին ընթանում է Երևան֊Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժումը։

Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի սկզբում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիտարկում էր այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։

Նախարարը տեղում հանձնարարել էր անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է նախարար Պետրոսյանի մատնանշած կառույցի ապամոնտաժումը։ Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելիեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։

Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ՝ օրենքի ուժով»,- հայտնում են նախարարությունից:

կառույց

--00--ԱԹ