Մանվել Գրիգորյանի հանդեպ դաժանություն է դրսևորվել․ առողջ կասկածյալը հաշմանդամ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը դեռևս անկայուն է՝ պնդելով, որ նա արտերկրում բուժման կարիք ունի։

Փաստաբանն ասում է, որ Գրիգորյանի հանդեպ յուրահատուկ դաժանություն է դրսևորվել, ինչի հետևանքով նա ազատության մեջ հայտնվել է արդեն երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած։

Ըստ Մկրտչյանի, Գրիգորյանի դատավարությունները չեն կայանում, քանի որ նա դատական նիստերին ներկայանալ չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ