Սերժ Սարգսյանն ուզում է մաքրվել, նա ակտիվ քաղաքականություն վերադառնալու քայլ է անում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականություն վերադառնալու քայլ է անում։ Տավուշյան իրադարձությունները շատ լավ առիթ տվեցին՝ խոսելու Ապրիլյան քառօրյա պատերազմից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը։

Դոկտորի կարծիքով՝ սա շատ հարմար առիթ էր՝ որոշակի դիվիդենտներ շահելու համար։ 
«Սերժ Սարգսյանն ուզում է մաքրվել։ Ուզում է ապացուցել, որ  քառօրյայում տեղի ունեցածը քաղաքական հակառակորդների կողմից ազնիվ նպատակներով չի օգտագործվել իր դեմ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ