Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

հասարակական

«Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին մեծ թիվ է»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտպանության բանակի փոխանցմամբ, օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ուղղությամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:

Նշեմ, որ այս տարեսկզբից, կրակոցների շաբաթական միջինացված թիվը 1300-ի կարգի է լինելում, որոշ դեպքերում՝ նույնիսկ 1000-ից պակաս, սակայն Տավուշում ծավալված գործողություններից հետո, կրակոցների կտրուկ աճ կա»,-գրել է Աբրահամյանը։

--0--ԿԿ