Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

կորոնավիրուս

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Պատվաստանյութը մշակել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական այս պատվաստանյութը աշխարհում կորոնավիրուսի դեմ հավաստագրված առաջին պատվաստանյութն է:

--00--ԱԹ